ԱՐԺԵՔՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-159Հիմնաբառեր․-:
ասացվածքներ; սոցիալական արժեքներ; լեզվական ներկայացում; իմաստաբանական վերլուծություն; միջմշակութային համեմատություն; անգլերեն ասացվածքներ; հայերեն ասացվածքներ:Ծանոթագրություն
Սույն հոդվածն ուսումնասիրում է անգլերեն ասացվածքներում արտահայտված սոցիալական արժեքները՝ միջմշակութային համատեքստում և դրանք համեմատելով հայերեն ասացվածքների հետ։ Հետազոտության ընթացքում դիտարկվել են հիմնական մշակութային գաղափարների լեզվական ներկայացումները, ինչպիսիք են՝ ընկերությունը, տունը, ժամանակը, աշխատանքը և հույսը։ Աշխատանքի հիմնական նպատակն է պարզել, թե արդյոք սոցիալական գաղափարախոսությունները արտացոլվում են անգլերեն ասացվածքներում և արդյոք արտահայտված սոցիալական արժեքները համընդհանուր են, թե բնորոշ են կոնկրետ մշակույթին։
Հետազոտության մեջ կիրառվել է որակական մոտեցում՝ համադրելով իմաստաբանական, գործաբանական և խոսույթային վերլուծության տարրեր՝ կոնկրետ անգլերեն ասացվածքների ուսումնասիրության համար՝ դրանց հայերեն համարժեքների հետ միասին։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ անգլերեն ասացվածքներն ընդգծում են անձնական պատասխանատվության, ժամանակի ճիշտ կառավարման, աշխատասիրության կարևորության, ինչպես նաև ընկերներ ընտրելիս վստահության և ընտրողականության նշանակությունը։ Միևնույն ժամանակ, այս արժեքներից մի մասը, ինչպիսիք են տան (օջախի) արժեքը, հույսի կարևորությունը և հնարավորությունների ճանաչումը, համարվում են համընդհանուր, քանի որ դրանք նույն կերպ են արտահայտվում նաև հայ ժողովրդական առածներում։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ասացվածքները գործում են ոչ միայն որպես լեզվական միավորներ, այլ նաև որպես մշակութային գիտելիքի և սոցիալական նորմերի կրողներ՝ ձևավորելով անհատների իրականության ընկալումը և ուղղորդելով վարքագիծը սերունդների ընթացքում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

