ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-172Բանալի բառեր-:
քննական ուսումնասիրություն, փոխաբերություն, կորպուս, հասկացական փոխաբերություն, ԱՄՆ քաղաքական խոսույթ, փոխաբերության տարբերակում, փոխաբերության մեկնաբանում, փոխաբերության բացատրություն, իրադրային կառուցվածք գաղափարախոսությունԱմփոփում
Սույն հոդվածում քննական ուսումնասիրության են ենթարկվում ԱՄՆ քաղաքական խոսույթում հանդիպող փոխաբերությունները Հայոց ցեղասպանության ամենամյա ուղերձների համատեքստում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում փոխաբերության քննական ուսումնասիրություն մեթոդին և հասկացական/ճանաչողական փոխաբերությունների տեսությանը՝ ԱՄՆ գաղափարախոսության և ցեղասպանության ճանաչման խուսանավող քաղաքականության համատեքստում։ Ըստ այդմ՝ ուսումնասիրության շրջանակներում իրականացվում է նաև կորպուսային վերլուծություն՝ Ժամանակակից Ամերիկյան Անգլերենի Կորպուսի (COCA- Corpus of Contemporary American English տվյալների հիման վրա։ Այս համատեքստում լավագույնս բացահայտվում են ԱՄՆ նախագահների մտադրությունները և ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների արժևորման շարժառիթները` ելույթներում կիրառած փոխաբերությունների հասկացական արտապատկերման շնորհիվ։

