ԱԼԳՈԼԵԶՎԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԵՂՄԱՍՈՒՅԹԱՅԻՆ ԱԼԳՈՐԻԹՄԻԿ ԼԵԶՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-131Հիմնաբառեր․-:
ալգոլեզու, մեղմասույթներ, կոդավորված լեզու, թաքնված լեզու, թվային հարթակներ, սոցիալական մեդիայի հաղորդակցություն։Ծանոթագրություն
Սույն հետազոտությունը նվիրված է Algospeak ("ալգոլեզվի") լեզվաբանական նոր երևույթին, որն արտացոլում է լեզվի դինամիկ զարգացումը և մարդու հարմարվողականությունը տեխնոլոգիական միջավայրում։ Algospeak-ը ստեղծում է նոր բառեր, որոնք սկզբում ունեն ծածկագրված իմաստ, սակայն, լայն տարածման դեպքում դառնում են առօրյա լեզվի մաս։
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես են սոցիալական մեդիայի օգտվողները՝ առանց գրաքննության, մշակում և օգտագործում կոդավորված տերմիններ, մեղմասույթներ, գաղտնի լեզուներ՝ զգայուն թեմաներ քննարկելու նպատակով: Օգտագործելով որակական վերլուծության մեթոդը՝ հեղինակը ուսումնասիրում է սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները, և առանձնացնում՝ Algospeak-ի բառապաշարը, որի նպատակն է՝ համապատասխանել թվային հարթակների պահանջներին։ Այս հարմարեցումները օգտվողներին ոչ միայն թույլ են տալիս կողմնորոշվել սահմանափակ թվային տարածքում, այլև փոխել համացանցի լեզվական լանդշաֆտը՝ զգայուն թեմաներին վերաբերող նյութերի (ինչպիսիք են՝ հոգեկան առողջությունը, սեռական բռնությունը, ԼԳԲՏ համայնքը և այլն) քողարկմամբ:
Հոդվածում եզրակացվում է, որ ալգոալեզուն ալգորիթմական հսկողության դիմադրության ձև է, որը ցույց է տալիս թվային տարածության մեջ նոր տեխնոլոգիաների, լեզվի և հասարակական վարքի դինամիկ փոխազդեցությունը:

