ԽՈՍՔԱՅԻՆ ԱԿՏԵՐԸ ԿԱՄ ԴԵԿԼԱՐԱՏԻՎՆԵՐԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ․ ԻՆՉՈ՞Ւ ՆՐԱՆՔ ՉՆՊԱՍՏԵՑԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-156Բանալի բառեր-:
դիվանագիտության լեզու, խոսքային ակտեր, դեկլարատիվներ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, հայտարարություններ, պաշտոնական փաստաթղթերի խոսույթ։Ամփոփում
Սույն հետազոտությունն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա դեկլարատիվների արդյունավետությունը։ Մեր ուսումնասիրությունը փորձում է գնահատել, թե որքանով են դեկլարատիվները նպաստում հակամարտության կարգավորմանը: Այս հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կիրառվող դեկլարատիվները և պարզել, թե ինչու այդ հայտարարությունները չեն հանգեցրել էական առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Գնահատելով հայտարարությունների դեկլարատիվները՝ այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն գործոններից մեկի մասին, որը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

