ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-29Հիմնաբառեր․-:
պետության տարածքային ամբողջականություն, սահմանադրական սկզբունք, միջազգային իրավական չափորոշիչ, պետության ինքնիշխան իրավունքը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հարաբերակցություն։Ծանոթագրություն
Սույն հոդվածը անդրադառնում է սահմանադրական իրավունքի տեսության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկի՝ պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնախնդիրների հետազոտությանը միջազգային իրավական առանձին չափորոշիչների շրջանակում։
Հոդվածում բացահայտվում է ժամանակակից իրավագիտության մեջ միջազգային իրավական ակտերում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների գործունեության ոլորտում տարածքային ամբողջականության սկզբունքի էությունն ու դրսեւորման առանձնահատկությունները: Թեմայի ուսումնասիրության նպատակն է՝ հիմք ընդունելով կատարված հետազոտություն առանձնահատկությունները եւ ստացված արդյունքները, տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ իրավագետների տեսական-իրավական հայացքների ու ուսմունքների շրջանակում անհրաժեշտություն է առաջանում հետազոտել պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնահարցերը միջազգային իրավական առանձին չափորոշիչների համատեքստում՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու սահմանադրական տվյալ սկզբունքի ձևավորման, զարգացման, իրականացման, ապահովման միջազգային իրավական նախադրյալները, կանխորոշելու դրանց հնարավոր հետևանքներն ու արդյունքները։
Առանձնակի ուշադրության են արժանացնել հատկապես ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և իր տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքի միջև ենթադրյալ հակասությանն առնչվող հիմնախնդիրները: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռնեն առավել մանրամասն պատկերացում կազմել միջազգային իրավակարգի ներկայիս պայմաններում պետության տարածքային ամբողջականության և ժողովուրդների ու ազգերի իրավահավասարության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարաբերակցության և իրավունքի գերակայության տրամաբանության շրջանակում հատկապես երկրորդին առաջնայնության վերապահման մասին։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

