ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-38Հիմնաբառեր․-:
իրավական կանխավարկած, անմեղության կանխավարկած, դատավարական սկզբունք, նյութաիրավական սկզբունք, իրավական պետություն, արդարադատության արդյունավետություն, միջճյուղային սկզբունք, մարդու իրավունքների պաշտպանություն:Ծանոթագրություն
Հոդվածում ուսումնասիրվում է անմեղության կանխավարկածի տեղն ու նշանակությունը իրավական կանխավարկածների համակարգում՝ կենտրոնանալով դրա էության և բովանդակության վրա։ Հետազոտության հիմնական խնդիրը անմեղության կանխավարկածի բովանդակային բազմաշերտության պարզաբանումն է, քանի որ այն հաճախ ընկալվում է միանշանակ՝ ունենալով խորը իրավական, սոցիալական և բարոյական նշանակություն: Աշխատանքի նպատակն է վերլուծել անմեղության կանխավարկածը՝ որպես միջճյուղային իրավական սկզբունք, պարզաբանել դրա դատավարական և նյութաիրավական առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց տալ այս սկզբունքի կարևորությունը արդարադատության համակարգում: Հոդվածի նորույթը կայանում է անմեղության կանխավարկածի՝ ոչ միայն դատավարական, այլև նյութաիրավական բնույթի բացահայտման և դրա՝ որպես իրավական ու հումանիստական արժեքի ներկայացման մեջ, ինչը հաճախ դուրս է մնում այլ հետազոտությունների շրջանակներից։ Հոդվածի գործնական նշանակությունը դրսևորվում է այն հանգամանքում, որ անմեղության կանխավարկածի բովանդակության և կիրառման առանձնահատկությունների հստակեցումը թույլ կտա բարձրացնել արդարադատության արդյունավետությունը, կանխել իշխանության
չարաշահումները, ինչպես նաև երաշխավորել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը ։ Սա հնարավորություն է տալիս
թե՛ իրավաբանական պրակտիկայում, թե՛ օրենսդրության զարգացման գործընթացներում ավելի հստակ հասկանալ անմեղության կանխավարկածի կիրառության սահմաններն ու բնույթը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

