ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Авторы

  • Միլենա Ղազարյան Հայաստանում Եվրոպական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.1-29

Հիմնաբառեր․-:

պետության տարածքային ամբողջականություն, սահմանադրական սկզբունք, միջազգային իրավական չափորոշիչ, պետության ինքնիշխան իրավունքը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հարաբերակցություն։

Ծանոթագրություն

Սույն հոդվածը անդրադառնում է սահմանադրական իրավունքի տեսության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկի՝  պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնախնդիրների հետազոտությանը միջազգային իրավական առանձին չափորոշիչների շրջանակում։

Հոդվածում  բացահայտվում  է  ժամանակակից իրավագիտության մեջ միջազգային իրավական ակտերում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների գործունեության ոլորտում տարածքային ամբողջականության սկզբունքի էությունն   ու   դրսեւորման   առանձնահատկությունները: Թեմայի ուսումնասիրության նպատակն է՝ հիմք ընդունելով կատարված հետազոտություն առանձնահատկությունները եւ ստացված  արդյունքները, տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ  իրավագետների տեսական-իրավական հայացքների ու ուսմունքների շրջանակում անհրաժեշտություն է առաջանում հետազոտել պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնահարցերը միջազգային իրավական առանձին չափորոշիչների համատեքստում՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու սահմանադրական տվյալ սկզբունքի ձևավորման, զարգացման, իրականացման, ապահովման միջազգային իրավական նախադրյալները, կանխորոշելու դրանց հնարավոր հետևանքներն ու արդյունքները։

 Առանձնակի ուշադրության են արժանացնել հատկապես ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և իր տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքի միջև ենթադրյալ հակասությանն առնչվող հիմնախնդիրները: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռնեն առավել մանրամասն պատկերացում կազմել միջազգային իրավակարգի ներկայիս պայմաններում պետության տարածքային ամբողջականության և ժողովուրդների ու ազգերի իրավահավասարության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարաբերակցության և իրավունքի գերակայության տրամաբանության շրջանակում հատկապես երկրորդին առաջնայնության վերապահման մասին։

Հեղինակի կենսագրությունը

Միլենա Ղազարյան, Հայաստանում Եվրոպական համալսարան

Հայաստանում Եվրոպական համալսարանի հայցորդ

a.khachatryan@inbox.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Ինչպես մեջբերել

Ղազարյան Մ. . (2025). ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 29–37. https://doi.org/10.53614/18294952-2025.1-29

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ