ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Авторы

  • Կարեն Թումանյան Եվրասիա միջազգային համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.2-68

Հիմնաբառեր․-:

շրջակա միջավայրին պատճառված վնաս, կանխարգելիչ պաշտպանություն, «միջավայրային էական վտանգ», դատական փորձաքննություն, հանրային շահ, արդյունավետ դատական պաշտպանություն, «աղտոտողը վճարում է» սկզբունք:

Ծանոթագրություն

Հոդվածը վերլուծում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական կարգավորումների սահմանադրաիրավական հիմքերը՝ ելակետ ընդունելով Սահմանադրության 62-րդ և 12-րդ հոդվածների համադրությամբ ձևավորված` վնասի հատուցման ինստիտուտի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ-կարգավորիչ նշանակությունը։

Հոդվածը ցույց է տալիս, որ գործող քաղաքացիական օրենսդրությունը կառուցված է վնասի հատուցման դասական մոդելի վրա, որը չի ապահովում բնապահպանական վնասի հանրային, բազմաղբյուր և երկարաժամկետ բնույթի արձագանք։ Նյութական իրավունքում բացակայում են «շրջակա միջավայրին պատճառված վնաս» և «միջավայրային էական վտանգ» հասկացությունների սահմանումները, իսկ դատավարական իրավունքում՝ ապացուցման բեռի հատուկ կանոններ, ինչի հետևանքով տուժող կողմը հաճախ հայտնվում է անհամաչափ ծանր ապացուցման բեռի առաջ։

Համեմատական վերլուծության համար ընտրվել են ԵՄ 2004/35/EC դիրեկտիվով ամրագրված «աղտոտողը վճարում է» սկզբունքը և գերմանական վտանգի կանխարգելման ինստիտուտը, որոնք թույլ են տալիս իրավական միջամտություն ռիսկի փուլում։

Արդյունքում առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում ներդնել բնապահպանական վնասին նվիրված ինքնուրույն գլուխ, ամրագրել վերոնշյալ հասկացությունները, սահմանել հայցային վաղեմության չկիրառում, ինչպես նաև դատավարական մակարդակում ներդնել ապացուցման բեռի խառը մոդել և կանխարգելիչ հայցերի արագացված ընթացակարգ։

Հեղինակի կենսագրությունը

Կարեն Թումանյան, Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի հայցորդ

Էլ. հասցե՝ kartumanyan@yahoo.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-30

Ինչպես մեջբերել

Թումանյան Կ. . (2025). ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 68–90. https://doi.org/10.53614/18294952-2025.2-68

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ