ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-68Հիմնաբառեր․-:
շրջակա միջավայրին պատճառված վնաս, կանխարգելիչ պաշտպանություն, «միջավայրային էական վտանգ», դատական փորձաքննություն, հանրային շահ, արդյունավետ դատական պաշտպանություն, «աղտոտողը վճարում է» սկզբունք:Ծանոթագրություն
Հոդվածը վերլուծում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական կարգավորումների սահմանադրաիրավական հիմքերը՝ ելակետ ընդունելով Սահմանադրության 62-րդ և 12-րդ հոդվածների համադրությամբ ձևավորված` վնասի հատուցման ինստիտուտի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ-կարգավորիչ նշանակությունը։
Հոդվածը ցույց է տալիս, որ գործող քաղաքացիական օրենսդրությունը կառուցված է վնասի հատուցման դասական մոդելի վրա, որը չի ապահովում բնապահպանական վնասի հանրային, բազմաղբյուր և երկարաժամկետ բնույթի արձագանք։ Նյութական իրավունքում բացակայում են «շրջակա միջավայրին պատճառված վնաս» և «միջավայրային էական վտանգ» հասկացությունների սահմանումները, իսկ դատավարական իրավունքում՝ ապացուցման բեռի հատուկ կանոններ, ինչի հետևանքով տուժող կողմը հաճախ հայտնվում է անհամաչափ ծանր ապացուցման բեռի առաջ։
Համեմատական վերլուծության համար ընտրվել են ԵՄ 2004/35/EC դիրեկտիվով ամրագրված «աղտոտողը վճարում է» սկզբունքը և գերմանական վտանգի կանխարգելման ինստիտուտը, որոնք թույլ են տալիս իրավական միջամտություն ռիսկի փուլում։
Արդյունքում առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում ներդնել բնապահպանական վնասին նվիրված ինքնուրույն գլուխ, ամրագրել վերոնշյալ հասկացությունները, սահմանել հայցային վաղեմության չկիրառում, ինչպես նաև դատավարական մակարդակում ներդնել ապացուցման բեռի խառը մոդել և կանխարգելիչ հայցերի արագացված ընթացակարգ։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

