ԽՈՍՔԱՅԻՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.2-202Հիմնաբառեր․-:
գործարար հարցազրույց, խոսքային ներազդման միջոցներ, պերսուազիա, փաստարկում։Ծանոթագրություն
Սույն հոդվածը նպատակ ունի քննել խոսքային ներազդման լեզվագործաբանական միջոցների կիրառումը անգլալեզու գործարար հարցազրույցներում։ Գործարար հարցազրույցի (այսուհետ՝ ԳՀՑ) խոսքային ակտերի վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ԳՀՑ խոսույթում տեղեկատվության հաղորդման գործառույթը անպայմանորեն զուգորդվում է համոզման, փաստարկման, գովազդման կամ ինքնագովազդման գործառույթներով, որոնք իրացվում են խոսքային ներազդման միջոցով։ Սույն աշխատանքում բացահայտվում է, որ անգլալեզու ԳՀՑ խոսույթում ամենահաճախ հանդիպող ներազդման միջոցներից է պերսուազիան։ Դրա պատճառը թերևս այն է, որ պերսուազիան, որը համարվում է մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու, համոզելու և ցանկալի հետհաղորդակցական գործողության մղելու յուրահատուկ ձև, աշխատաշուկայում հիմնական շարժիչ ուժն է։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.