ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-123Հիմնաբառեր․-:
կրթություն, սովորողներ, գլոբալացվող աշխարհ, արհեստական բանականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային գրաֆիկա, թվային միջավայր։Ծանոթագրություն
Հոդվածում ձևակերպվում են գլոբալացվող աշխարհի համատեքստում ժամանակակից կրթական հիմնախնդիրները համակարգչային
գրաֆիկայի դասընթացների օրինակով։ Հիմնական խնդիրը վերաբերում է արհեստական բանականության և կրթական նոր տեխնոլոգիաների ինտեգրման արդյունավետությանը գեղարվեստական կրթության համակարգում։ Հետազոտության օբյեկտն է համակարգչային գրաֆիկայի ուսուցման գործընթացը, իսկ առարկան՝ դրա վրա նոր թվային գործիքների և մեթոդների ազդեցությունը։ Նպատակն է բացահայտել, թե ինչպես են նորարարական տեխնոլոգիաները նպաստում սովորողների գեղագիտական մտածողության,
ստեղծագործական ինքնարտահայտման և բարոյական զարգացման գործընթացներին։ Հեղինակը վերլուծում է տեսական և գործնական մոտեցումներ՝ ներկայացնելով մեթոդական լուծումներ, որոնք ապահովում են ուսուցման արդյունավետության աճը։ Արդյունքների արժեքը կայանում է նրանում, որ դրանք առաջարկում են նոր մոդել՝ համակարգչային գրաֆիկան դիտարկելով ոչ միայն
տեխնոլոգիական, այլև գեղագիտական կրթության հարթությունում։ Աշխատանքի գիտական նորույթը պայմանավորված է վիրտուալ
և իրական միջավայրերի ներդաշնակության գաղափարի ներառմամբ՝ որպես կրթական գեղագիտական փորձառության ձևավորման
կարևոր գործոն։ Արդ, հիմնվելով պրակտիկ ուսումնասիրության վրա՝ հեղինակը եզրակացնում է, որ ժամանակակից կրթական հիմնախնդիրների ուսումնասիրությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով, նպաստում է ինչպես սովորողների գեղագիտական զարգացմանը, այնպես էլ նրանց բարոյական արժեքների կատարելագործմանը, ինչը հնարավորություն է ստեղծում
գլոբալացվող աշխարհի համատեքստում ընդգրկելու թվային նորարարական արտացոլման գործոնը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

