ԵՐԳԻԾԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-229Հիմնաբառեր․-:
բանաստեղծ, պատկեր, չափածո, բալլադ, երևակայական թռիչք, ճշմարիտ ստեղծագործող, կյանքի ճշմարտություն, ստեղծագործական աշխատանք:Ծանոթագրություն
Հոդվածը նվիրված է Հ. Թումանյանի չափածո ստեղծագործություններում (պոեմ, լեգենդ, բալլադ և այլն) առկա երգիծանքի առանձնահատկություններին և բանաստեղծի կիրառած գեղարվեստական այն հնարքներին, ուր երևակայականի ու իրականի
միաձուլմամբ հստակ արտահայտվում են հեղինակի արդարացված զայրույթը և ինքնաձաղկումը: Հոդվածի նպատակը այդ երկերի
և գրողի պատկերամտածողության վերլուծությամբ կերպարների հոգեբանական նկարագրի լիարժեք բացահայտումն է, իսկ խնդիրը`
երգիծական ստեղծագործությունների ժանրային պատկանելությունը: Մեր քննության առարկան չափածո երգիծական ստեղծագործություններն են, իսկ մեթոդը՝ համեմատական և կառուցվածքային վերլուծությունը, որոնց օգնությամբ միաժամանակ
համեմատության եզրեր և զուգահեռներ ենք անցկացրել: Համեմատական տիպաբանության վերլուծության միջոցով ցույց ենք տվել
թումանյանական երգիծանքի առանձնահատոկությունները՝ ի հայտ բերելով հեղինակի բացառիկ անհատականությունը: Գիտական
նորույթը բանաստեղծի կիրառած երգիծական հնարքների և չարի ու բարու հակադրության վերհանումն է:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

