ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԻ ՄԻՋԵՎ. ՖԵՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲԻ ՊՈԵՏԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-189Հիմնաբառեր․-:
Ֆ. Սոլոգուբ, գեղարվեստական աշխարհ, պոետիկա, «Մաիր Աստղը », Արև, Լուսին, մահ, քուն, աստվածամարտություն:Ծանոթագրություն
ՖԵՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲԻ ՊՈԵՏԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդվածում փորձ է արվում հստակեցնել Ֆեոդոր Սոլոգուբի գեղարվեստական աշխարհի սահհմանափակ լինելու մասին գրականագիտության մեջ հաստատված կարծիքի պատճառները: Նշված տեսանկյունից դիտարկվում են սոլոգուբյան պոետիկայի որոշ առանձնահատկությունները: Մասնավորապես, շեշտադրվում է նրա ստեղծագործության առանցքային թեմաների և մոտիվների փոխկապակցվածությունը: Չնայած նրան, որ վերջին տասնամյակների ընթացքում հետազոտողների հետաքրքրությունը դեպի բանաստեղծի ստեղծագործական ժառանգությունն աճում է, Սոլոգուբի պոետիկայի այս ասպեկտն ընդհանուր առմամբ մինչ օրս չի ստացել հստակ և համակարգված ձևակերպում: Մեր ուշադրության կենտրոնում գլխավորապես Սոլոգուբի բանաստեղծական աշխարհի կոնցեպտուալ միասնությունն է: Այսօրինակ գեղարվեստական միասնությունով է պայմանավորվում առանձին ստեղծագործությունների ընթերցումը, դառնում են ներգրավված պոտենցիալ համատեքստերի ամբողջության մեջ, ինչի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ ասոցիատիվ կապեր: Հենց դա էլ հանգեցնում է ներդաշնակ համադրվող պատկերների և մոտիվների փակ համակարգի ձևավորման:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

