ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԱՆԴՐԱԴԱՐՁ Ջ. ԼՈՆԴՈՆԻ «ԶՍՊԱՇԱՊԻԿ» ՎԵՊԻՆ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-159Հիմնաբառեր․-:
փոխաբերություն, թարգմանություն, ճանաչողաբանություն, թիրախ- լեզու, աղբյուր- լեզու, հեղինակ, թարգմանիչ, տեքստ։Ծանոթագրություն
Փոխաբերությունների ուսումնասիրությունը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես բազում լեզվաբանների այնպես էլ այլ գիտությունների հետազոտողների մոտ։ Իրենց բարդ իմաստաբանական կառուցվածքով փոխաբերությունները միտված են ոչ միայն ստեղծագործության պատկերավոր լեզուն և ոճը առավել հագեցնելուն, այլև մտածողությունն արտահայտող տարրեր են, որոնց միջոցով հնարավոր է դառնում հետազոտել հեղինակի գրելաոճը։ Սույն հոդվածում ուսումնասիրվում են փոխաբերության մի շարք տեսություններ, փորձ է արվում գնահատելու դրանց նշանակությունը գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքի մեջ, ինչպես նաև քննության առնելու դրանց թարգմանության տարաբնույթ մոտեցումներ և մշակելու համապատասխան մեթոդաբանություն։ Հետազոտության նյութն են Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկ» վեպից վերցրած փոխաբերական իմաստ կրող զանազան օրինակներ և դրանց հայերեն համարժեքները երկի հայերեն թարգմանության մեջ, որոնց քննությունը փաստում է փոխաբերությունների հաջողված թարգմանության և թարգմանչի կիրառած մեթոդաբանության սերտ կապը: Սրա դերը չափազանց կարևոր է ստեղծագործության բնագիր տեքստի ինչպես առանձին մասերի, այնպես էլ ընդհանուր իմաստի փոխանցման գործընթացում։

