ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ՊՄԳ) ՈՐՊԵՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Հեղինակներ

  • Աննա Մարգարյան ՀՀ պետական կառավարման ակադեմիա

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.2-158

Բանալի բառեր-:

ՊՄԳ, կրթություն, հիմնարկ, դպրոց, ԲՈՒՀ, հանրակրթություն, աշխատաշուկա, սուբսիդիա, հավաստագիր (վաուչեր) ։

Ամփոփում

Հոդվածի նպատակն է պարզել կրթության ոլորտում ՊՄԳ կառուցակարգի ազդեցությունը կրթության հասանելիության և արդիականացման վրա, բացահայտել կրթության զարգացման առկա խնդիրներն ու ուղղությունները Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում:
Հոդվածի առարկան կրթության ոլորտում ՊՄԳ կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունն է:
Հետազոտության խնդիրն է հիմնավորել ՊՄԳ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում։
Հետազոտության նորույթը Հայաստանի Հանրապետության կրթության արդիականացման համատեքստում ՊՄԳ համակարգի բարելավման տեսական դրույթների, մեթոդաբանական ասպեկտների և գործնական առաջարկությունների մշակումն է:
Ժամանակակից նորարար տնտեսության պահանջներին բավարարելու համար՝ անհրաժեշտ է կրթության ոլորտում ներդնել նոր համակարգեր և կիրառել նոր լուծումներ: Աշխարհի տարբեր երկրներում ՊՄԳ-ն օգտագործվում է կրթության ոլորտում՝ որպես ֆինանսավորման և մասնավոր գործընկերոջ կարողություններն ու իրավասությունները կրթական համակարգ ներգրավելու և աշխատաշուկային պահանջներին համապատասխան և մրցունակ կադրեր պատրաստելու միջոց։

Հեղինակի կենսագրությունը

Աննա Մարգարյան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի հայցորդ
Էլ. հասցե՝ margaryan.anna@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-30

Ինչպես մեջբերել

Մարգարյան Ա. . (2024). ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ՊՄԳ) ՈՐՊԵՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 158–171. https://doi.org/10.53614/18294952-2024.2-158

Թողարկում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

1 2 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: