ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ)

Հեղինակներ

  • Սոնա Հակոբյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2020.1-172

Բանալի բառեր-:

քննական ուսումնասիրություն, փոխաբերություն, կորպուս, հասկացական փոխաբերություն, ԱՄՆ քաղաքական խոսույթ, փոխաբերության տարբերակում, փոխաբերության մեկնաբանում, փոխաբերության բացատրություն, իրադրային կառուցվածք գաղափարախոսություն

Ամփոփում

Սույն հոդվածում քննական ուսումնասիրության են ենթարկվում ԱՄՆ քաղաքական խոսույթում հանդիպող փոխաբերությունները Հայոց ցեղասպանության ամենամյա ուղերձների համատեքստում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում փոխաբերության քննական ուսումնասիրություն մեթոդին և հասկացական/ճանաչողական  փոխաբերությունների տեսությանը՝ ԱՄՆ գաղափարախոսության և ցեղասպանության ճանաչման խուսանավող քաղաքականության համատեքստում։ Ըստ այդմ՝ ուսումնասիրության շրջանակներում իրականացվում է նաև կորպուսային վերլուծություն՝ Ժամանակակից Ամերիկյան Անգլերենի Կորպուսի (COCA- Corpus of Contemporary American English տվյալների հիման վրա։ Այս համատեքստում լավագույնս բացահայտվում են ԱՄՆ նախագահների մտադրությունները և ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների արժևորման շարժառիթները` ելույթներում կիրառած փոխաբերությունների հասկացական արտապատկերման շնորհիվ։ 

Հեղինակի կենսագրությունը

Սոնա Հակոբյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, Բրյուսովի պետական համալսարան անգլերենի ամբիոնի դոկտորանտ, Վայզեր մասնագիտական զարգացման ծրագրի կրթաթոշակառու, Միչիգանի Համալսարան, ԱՄՆ, բանասիրական գիտությունների թեկնածու

hakobyan04.07@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-06-26

Ինչպես մեջբերել

Հակոբյան Ս. . (2020). ԱՄՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ) . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 172–183. https://doi.org/10.53614/18294952-2020.1-172

Թողարկում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

<< < 1 2 3 4 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար:

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները