ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԽՈՒՍԱՓՈՒՄԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻՑ. ԼԵԶՎԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՈՒՍԱՆԱՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Բանալի բառեր-:
քաղաքական խոսույթ, խուսանավում, իրադրային իմաստաբանություն, շարահյուսաիմաստաբանական նկարագրություն, համատեքստ, իրադրային կառույց, մոդել:Ամփոփում
Սույն հոդվածն անդրադառնում է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին լեզվաբանության և խոսույթի հայեցակետից: Այսօր տարբեր բնագավառներում իրականացվում են բազմաբնույթ գիտական հետազոտություններ սույն հիմնահարցի վերաբերյալ: Մեր ուսումնասիրությունը ներկայացնում է ԱՄՆ պաշտոնական հայտարարությունների լեզվա-իմաստաբանական վերլուծություն և ներմուծված նոր տեսության շրջանակներում բացահայտվում է քաղաքական խոսույթի այս կամ այն տեսակը, որը մեր դիտարկմամբ անվանում ենք խուսանավող: ԱՄՆ պաշտոնյաները խուսափում են ներկայացնել իրադարձությունները ամբողջությամբ, և ըստ այդմ, նրանց խոսքի իմաստներն ընկալվում են միայն համատեքստում և տրմաբանական-իմաստաբանական կառույցում:


