ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՐԱ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-117Հիմնաբառեր․-:
նախագիծ, նախագծերի կառավարում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, գիտելիքների կառավարում, թվայնացում, բիզնես գործընթացների արդյունավետություն։Ծանոթագրություն
Սույն հոդվածում քննարկվել են արհեստական բանականության (այսուհետ’ ԱԲ) և մեքենայական ուսուցման (այսուհետ’ ՄՈՒ) տեխնոլոգիաների ազդեցության ներկա միտումները նախագծերի կառավարման գործընթացների վրա: Կատարվել է արդի պայմանների համապարփակ վերլուծություն՝ ուշադրություն դարձնելով ԱԲ և ՄՈՒ կիրառման ոլորտների և պոտենցիալի բացահայտմանը: Հատուկ շեշտադրում է կատարվել ԱԲ և ՄՈՒ ժամանակակից այնպիսի գործիքների վրա, որոնք ունեն կիրառելիություն նախագծերի կառավարման ոլորտում և ունակ են ավտոմատացնելու աշխատատար գործընթացները, բարելավելու ռիսկերի կառավարումը և օպտիմալացնելու որոշումների կայացման գործընթացները:
Հոդվածում մանրամասն վերլուծվել են նաև նախագծերի կառավարման թվային գործիքներում ԱԲ և ՄՈՒ տեխնոլոգիաների ինտեգրման հետ կապված մարտահրավերներն ու առավելությունները, ինչպես նաև մշակվել է վերջիններիս ներդրման մոդել:

