ՀՈԳԵԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ «ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ» ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՆԹԻ «ՇՂԹԱՅՎԱԾԸ» ԴՐԱՄԱՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.2-218Հիմնաբառեր․-:
Ինքնակատարելագործում, «Շղթայվածը» դրամա, Արտավազդ, Լևոն Շանթ, փիլիսոփայական և հոգեբանական հարցադրումներ։Ծանոթագրություն
Հոդվածի նպատակն է ներկայացնել Լևոն Շանթի «Շղթայվածը» դրամայի ներքին ենթաշերտերը՝ դիտարկելով ստեղծագործությունը
պատմական իրողություններից այն կողմ։ Հետազոտությունն արդիական է, քանի որ դարեր շարունակ և՛ հայ, և՛ համաշխարհային
գրականության կենտրոնում մարդն է՝ իր ներքին չբացահայտված կողմերով, կատարելության տենչով և ինքնակատարելագործման
հավերժական ճանապարհով։ Մեկ դար անց բախվում ենք այն խնդիրներին, որոնք իրենց արտահայտությունն են գտել դրամայում։ Այս առումով մեր նպատակն է խորքային վերլուծության ենթարկել ստեղծագործությունը և գտնել այն ներքին գծերը, որոնք մնացել են պատմական թեմատիկայի ստվերում։ Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել Լևոն Շանթի ստեղծագործությունները՝ կատարելով թեմատիկ և ժամանակագրական շրջանաբաժանում, տանել համեմատականներ «Շղթայվածի» և այդ շրջանում գրված այլ գործերի միջև, քննել դրաման համաշխարհային գրականության ուսումնասիրության դիտակետից։ Հետազոտության ընթացքում կիրառվել են սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի և համեմատական մեթոդները: Հետազոտությունից բխող հիմնական եզրահանգումն այն է, որ Շանթը«Շղթայվածը» դրամայում պատմական իրողությունները
գեղարվեստականացնելով՝ փորձել է պատասխանել այն հավերժական հարցերին, որոնք հուզում են մարդկությանը։ Արտավազդի դերում մեզնից յուրաքանչյուրն է. արտաքուստ չերևացող կապանքները ամեն օր ու ամեն ժամ ճնշում են մեզ ներսից՝ վերածելով
մեր կյանքը ամենօրյա պայքարի, մարդուց մարդ դառնալու պայքարի։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

