ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-17Հիմնաբառեր․-:
կոնվենցիա, հռչակագիր, դաշնագիր, արձանագրություն, լսվելու իրավունք, երեխայի լավագույն շահ։Ծանոթագրություն
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են պետաիրավական կարևորագույն հիմնահարցերից մեկը: Նրանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Երեխաները բոլոր ժամանակներում ու հասարակարգերում մշտապես եղել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը, և կախված այն հանգամանքից, թե որքանով են պաշտպանված երեխայի իրավունքները՝ կախված է նաև մեր հասարակության ապագան:
Երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը ենթադրում է իրավական մեխանիզմների այնպիսի ճկուն համակարգ, որն ունակ կլինի կարգավորելու երեխայի՝ տարբեր տարիքային խմբերի առանձնահատկություններով պայմանավորված իրավահարաբերությունների շրջանակը:
Վերոգրյալը նշանակում է, որ խնդիրը, առաջին հերթին, պետք է դիտարկել երեխայի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների և դրանցով պայմանավորված հարաբերություների ասպեկտում, որտեղ, անշուշտ, նախապատվությունը պետք է տրվի երեխայի լավագույն շահից բխող օրենսդրական կարգավորումներին։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

