Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://www.banber.eiu.am/index.php/banber

“Բանբեր ԵՄՀ” գիտական պարբերական

ISSN 1829-4952

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականն ունի բազմադիսցիպլինար (մուլտիդիսցիպլինար) բնույթ և հրատարակվում է տարին երկու անգամ՝ հունիսին և դեկտեմբերին։ Ունի բաց հասանելիություն։

Պարբերականում ընդգրկվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ հետևյալ որոլտներից՝

Իրավագիտություն

Քաղաքագիտություն

Տնտեսագիտություն

Լեզվաբանություն և բանասիրություն

Մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում հոդվածների տպագրությունն անվճար է:

Գիտաչափական շտեմարաններ և ինդեքսավորում

«Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականը համաձայն ԲՈԿ-ի 28.06.2019թ. № 164Ա հրամանի ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում:

Եվրասիա Միջազգային Համալսարան hy-AM Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 1829-4952 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՈՐՈՇ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/321
Հայտնի է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը չի արտահայտում ներկայիս իրողությունը, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության իրավական համա­կար­գին: Ուստի, ակնբախ է նոր օրենսգրքի ընդուն­ման անհրաժեշտությունը: Ժամա­նա­կի ընթացքում մշակ­վել են նախագծեր, որոնցից վերջինը Արդա­րա­դատության նախարարության հե­ղի­­նա­կածն էր: Հեղի­նակն ուսումնասիրության առար­կա է դարձրել այդ նախագծի ընդհանուր մասի դրույթ­ները և հանգել այն եզրակացության, որ ա­ռան­ձին ինստիտուտների կարգա­վո­րում­ներ խնդրահա­րույց են: Խոսքը, մաս­նա­վորապես, այն­պիսի ինս­տի­տուտների նախագծա­յին կարգա­վո­րումների թե­րու­թյունների մասին է, ինչ­պիսիք են անհրա­ժեշտ պաշտ­պանությունը, վար­չա­կան պա­տաս­խանատվու­թյու­նից ազատելը, վարչա­կան տույ­ժերը և դրանց նշանա­կումը:

Կատարած հետազոտության արդյունքում հեղի­նակը ձևակերպել է առա­ջար­կու­­­թյուն­­ներ, որոնք հնա­րավորություն կընձեռեն հետագայում կարգավո­րում­ներ կատարելիս խուսափել ի հայտ բերված խնդիր­ներից:
Գևորգ Իսրայելյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/. 2025-06-30 2025-06-30 1 8 16 10.53614/18294952-2025.1-8 ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/322
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են պետաիրավական կարևորագույն հիմնահարցերից մեկը: Նրանց իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվել և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Երեխաները բոլոր ժամանակներում ու հասարակարգերում մշտապես եղել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը, և կախված այն հանգամանքից, թե որքանով են պաշտպանված երեխայի իրավունքները՝ կախված է նաև մեր հասարակության ապագան:

Երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը ենթադրում է  իրավական մեխանիզմների այնպիսի ճկուն համակարգ, որն ունակ կլինի կարգավորելու երեխայի՝ տարբեր տարիքային խմբերի առանձնահատկություններով պայմանավորված իրավահարաբերությունների շրջանակը:

Վերոգրյալը նշանակում է, որ խնդիրը, առաջին հերթին, պետք է դիտարկել երեխայի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների և դրանցով պայմանավորված հարաբերություների ասպեկտում, որտեղ, անշուշտ, նախապատվությունը պետք է տրվի երեխայի լավագույն շահից բխող օրենսդրական կարգավորումներին։
Ալիկ Ազատյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 17 28 10.53614/18294952-2025.1-17 ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/323
Սույն հոդվածը անդրադառնում է սահմանադրական իրավունքի տեսության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկի՝  պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնախնդիրների հետազոտությանը միջազգային իրավական առանձին չափորոշիչների շրջանակում։

Հոդվածում  բացահայտվում  է  ժամանակակից իրավագիտության մեջ միջազգային իրավական ակտերում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների գործունեության ոլորտում տարածքային ամբողջականության սկզբունքի էությունն   ու   դրսեւորման   առանձնահատկությունները: Թեմայի ուսումնասիրության նպատակն է՝ հիմք ընդունելով կատարված հետազոտություն առանձնահատկությունները եւ ստացված  արդյունքները, տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ  իրավագետների տեսական-իրավական հայացքների ու ուսմունքների շրջանակում անհրաժեշտություն է առաջանում հետազոտել պետության տարածքային ամբողջականության ապահովման հիմնահարցերը միջազգային իրավական առանձին չափորոշիչների համատեքստում՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու սահմանադրական տվյալ սկզբունքի ձևավորման, զարգացման, իրականացման, ապահովման միջազգային իրավական նախադրյալները, կանխորոշելու դրանց հնարավոր հետևանքներն ու արդյունքները։

Առանձնակի ուշադրության են արժանացնել հատկապես ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և իր տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքի միջև ենթադրյալ հակասությանն առնչվող հիմնախնդիրները: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռնեն առավել մանրամասն պատկերացում կազմել միջազգային իրավակարգի ներկայիս պայմաններում պետության տարածքային ամբողջականության և ժողովուրդների ու ազգերի իրավահավասարության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարաբերակցության և իրավունքի գերակայության տրամաբանության շրջանակում հատկապես երկրորդին առաջնայնության վերապահման մասին։
Միլենա Ղազարյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 29 37 10.53614/18294952-2025.1-29 ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/324
Հոդվածում ուսումնասիրվում է անմեղության կանխավարկածի տեղն ու նշանակությունը իրավական կանխավարկածների համակարգում՝ կենտրոնանալով դրա էության և բովանդակության վրա։ Հետազոտության հիմնական խնդիրը անմեղության կանխավարկածի բովանդակային բազմաշերտության պարզաբանումն է, քանի որ այն հաճախ ընկալվում է միանշանակ՝ ունենալով խորը իրավական, սոցիալական և բարոյական նշանակություն: Աշխատանքի նպատակն է վերլուծել անմեղության կանխավարկածը՝ որպես միջճյուղային իրավական սկզբունք, պարզաբանել դրա դատավարական և նյութաիրավական առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց տալ այս սկզբունքի կարևորությունը արդարադատության համակարգում: Հոդվածի նորույթը կայանում է անմեղության կանխավարկածի՝ ոչ միայն դատավարական, այլև նյութաիրավական բնույթի բացահայտման և դրա՝ որպես իրավական ու հումանիստական արժեքի ներկայացման մեջ, ինչը հաճախ դուրս է մնում այլ հետազոտությունների շրջանակներից։ Հոդվածի գործնական նշանակությունը դրսևորվում է այն հանգամանքում, որ անմեղության կանխավարկածի բովանդակության և կիրառման առանձնահատկությունների հստակեցումը թույլ կտա բարձրացնել արդարադատության արդյունավետությունը, կանխել իշխանության
չարաշահումները, ինչպես նաև երաշխավորել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը ։ Սա հնարավորություն է տալիս
թե՛ իրավաբանական պրակտիկայում, թե՛ օրենսդրության զարգացման գործընթացներում ավելի հստակ հասկանալ անմեղության կանխավարկածի կիրառության սահմաններն ու բնույթը։
Բորյա Չիլինգարյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 38 54 10.53614/18294952-2025.1-38 ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/325
Սույն հոդվածը նվիրված է Եվրոպական լուսավորության դարաշրջանի փիլիսոփայական և իրավական գաղափարների վերլուծությանն ու դրանց ազդեցությանը իրավունքի, ազատության և պետության հասկացությունների ձևավորման, ինչպես նաև դասական գերմանական փիլիսոփայության հետագա զարգացման վրա։ Հոդվածը կենտրոնանում է Վոլտերի, Մոնտեսքյոյի և Ռուսոյի՝ որպես լուսավորության դարաշրջանի հիմնական ներկայացուցիչների հայացքների վրա, որոնց անհատական ​​ազատության, հասարակական պայմանագրի և իշխանությունների բաժանման գաղափարները հիմք հանդիսացան իրավական պետության հետագա ձևավորման համար: Հատուկ ուշադրություն է դարձվում Իմմանուիլ Կանտի և Գեորգ Հեգելի փիլիսոփայությանը, ովքեր, որպես դասական գերմանական փիլիսոփայության ներկայացուցիչներ, քննադատաբար վերաիմաստավորեցին և համակարգեցին լուսավորության դարաշրջանի գաղափարները: Ուսումնասիրության օբյեկտն է 18-րդ և 19-րդ դարերի եվրոպացի մտածողների փիլիսոփայական և իրավական ուսմունքներն են, իսկ առարկան՝ նրանց ազդեցությունը իրավունքի, օրինականության և պետականության ժամանակակից ընկալման վրա:

Հոդվածի նպատակն է բացահայտել լուսավորության դարաշրջանի իրավական մտքի հիմնական սկզբունքները և հետևել դրանց հայեցակարգային փոխակերպմանը դասական գերմանական փիլիսոփայության մեջ: Ուսումնասիրության նորույթը կայանում է երկու  ինտելեկտուալ ավանդույթների՝ լուսավորականության և գերմանական դասականների համապարփակ համեմատական ​​վերլուծության և իրավական պետության գաղափարի զարգացման գործում դրանց ներդրման բացահայտման մեջ։
Մարտին Մանուկյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 55 72 10.53614/18294952-2025.1-55 ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/326
Սույն հոդվածը անդրադառնում է գիտական գրականության մեջ պետության քաղաքական կայունության սահմանման հիմնախնդրին և դրա վերաբերյալ տարբեր մոտեցումների վերլուծությանը։ Հոդվածում քննարկվում են քաղաքական կայունության վերաբերյալ պատկերացումների պատմական զարգացումը, քաղաքական և հասարակական կայունության ուսումնասիրության առավել համընդգրկուն մոտեցումները, պետության քաղաքական կայունության վերաբերյալ սահմանումների առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց միջև առկա մեթոդաբանական տարբերությունները։ Վերհանելով պետության քաղաքական կայունության վերաբերյալ մեկ համընդհանուր սահմանման բացակայությունը՝ հեղինակն առաջարկում է սահմանում, որն արտացոլում է պետության քաղաքական կայունության բազմաչափ բնույթը, ապահովում վերլուծական հստակություն և կիրառելի է քաղաքական տարբեր համակարգերում ու համատեքստերում էմպիրիկ հետազոտությունների համար։
Արմեն Միրզոյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 73 87 10.53614/18294952-2025.1-73 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/327
Ազգային անվտանգությունը պետության ինքնիշխանության հիմնասյուներից է, որի ապահովումն ընդգրկում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների համադրված ազդեցությունը։ Այն դիտարկվում է որպես բազմաշերտ համակարգ, որտեղ աշխարհաքաղաքական միջավայրի, սոցիալ-տնտեսական զարգացման և պետական ինստիտուցիոնալ կարողությունների փոխազդեցությունը ձևավորում են անվտանգության ապահովման իրական մակարդակը։

Հետազոտության նպատակն է վերլուծել ազգային անվտանգության ինստիտուտի տեսական հիմքերը, դրա ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կառուցակարգերի կատարելագործման և առանձին ենթաոլորտների արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Բագրատ Բագրատյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 88 101 10.53614/18294952-2025.1-88 ԱԼԳՈԼԵԶՎԻ ԱՊԱԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԵՂՄԱՍՈՒՅԹԱՅԻՆ ԱԼԳՈՐԻԹՄԻԿ ԼԵԶՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/330
Սույն հետազոտությունը նվիրված է Algospeak ("ալգոլեզվի") լեզվաբանական նոր երևույթին, որն արտացոլում է լեզվի դինամիկ զարգացումը և մարդու հարմարվողականությունը տեխնոլոգիական միջավայրում։ Algospeak-ը ստեղծում է նոր բառեր, որոնք սկզբում ունեն ծածկագրված իմաստ, սակայն, լայն տարածման դեպքում դառնում են առօրյա լեզվի մաս։

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես են սոցիալական մեդիայի օգտվողները՝ առանց գրաքննության, մշակում և օգտագործում կոդավորված տերմիններ, մեղմասույթներ, գաղտնի լեզուներ՝ զգայուն թեմաներ քննարկելու նպատակով: Օգտագործելով որակական վերլուծության մեթոդը՝ հեղինակը ուսումնասիրում է սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները, և առանձնացնում՝  Algospeak-ի բառապաշարը, որի նպատակն է՝ համապատասխանել թվային հարթակների պահանջներին։ Այս հարմարեցումները օգտվողներին ոչ միայն թույլ են տալիս կողմնորոշվել սահմանափակ թվային տարածքում, այլև փոխել համացանցի լեզվական լանդշաֆտը՝ զգայուն թեմաներին վերաբերող նյութերի (ինչպիսիք են՝ հոգեկան առողջությունը, սեռական բռնությունը, ԼԳԲՏ համայնքը և այլն)  քողարկմամբ:

Հոդվածում եզրակացվում է, որ ալգոալեզուն ալգորիթմական հսկողության դիմադրության ձև է, որը ցույց է տալիս թվային տարածության մեջ նոր տեխնոլոգիաների, լեզվի և հասարակական վարքի դինամիկ փոխազդեցությունը:
Նարինե Հարությունյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 131 145 10.53614/18294952-2025.1-131 ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԱՆԴՐԱԴԱՐՁ Ջ. ԼՈՆԴՈՆԻ «ԶՍՊԱՇԱՊԻԿ» ՎԵՊԻՆ) https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/331
Փոխաբերությունների ուսումնասիրությունը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես բազում լեզվաբանների այնպես էլ այլ գիտությունների հետազոտողների մոտ։ Իրենց բարդ իմաստաբանական կառուցվածքով փոխաբերությունները միտված են ոչ միայն ստեղծագործության պատկերավոր լեզուն և ոճը առավել հագեցնելուն, այլև մտածողությունն արտահայտող տարրեր են, որոնց միջոցով հնարավոր է դառնում հետազոտել հեղինակի գրելաոճը։  Սույն հոդվածում ուսումնասիրվում են փոխաբերության մի շարք տեսություններ, փորձ է արվում գնահատելու դրանց նշանակությունը գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքի մեջ, ինչպես նաև քննության առնելու դրանց թարգմանության տարաբնույթ  մոտեցումներ և մշակելու համապատասխան մեթոդաբանություն։ Հետազոտության նյութն են  Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկ» վեպից վերցրած փոխաբերական իմաստ կրող զանազան օրինակներ և դրանց հայերեն համարժեքները երկի հայերեն թարգմանության մեջ, որոնց քննությունը փաստում է փոխաբերությունների հաջողված թարգմանության և թարգմանչի կիրառած մեթոդաբանության սերտ կապը: Սրա դերը չափազանց կարևոր է  ստեղծագործության բնագիր տեքստի ինչպես առանձին մասերի, այնպես էլ ընդհանուր իմաստի փոխանցման գործընթացում։
Նելլի Սարգսյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 146 158 10.53614/18294952-2025.1-159 ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՆԱԽԱՏԻՊԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ» ՄՈՆՈՍՏԻՔՈՍՈՒՄ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/332
1921 թվականին Եղիշե Չարենցն ավարտում է իր «Տաղարան» շարքը, որում ընդգրկված իր «Հայաստանին» բանաստեղծության մեջ բանաստեղծն առաջին անգամ անդրադառնում է Ներսես Շնորհալու նախատիպին։ Շնորհալու անունը Չարենցը իր բանաստեղծություններում հիշատակում է նաև կյանքի վերջին տարիներին` «Մոնոստիքոսներ» շարքի «Բանաստեղծներ» ստեղծագործությունում։ Այդ գործում Շնորհալին ներկայացվում է որպես մեծագույնը՝ մինչև Չարենցի ժամանակաշրջանը գոյություն ունեցած բոլորից վեր դասված։Վերոնշյալ հանգամանքները ընդգծում են, որ Չարենցը դառնում է Ներսես Շնորհալու բանաստեղծական շնորհի ժառանգորդը։ Եվ «աշակերտի» կողմից «ուսուցչին» տրված գնահատականը լինում է հենց գերադրական։
Արա Զարգարյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 159 166 10.53614/18294952-2025.1-172 ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ՊԱՐԱՆՈՅԱ...» ՀՈԴՎԱԾԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ԲԱՆԱՎԵՃԸ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/333
1990-ական թթ․ նորանկախ Հայաստանի գրական դաշտը բնութագրվում է գեղագիտական որոնումներով, ավանդույթի վերաիմաստավորման փորձերով ու գաղափարական նոր ուղղությունների բախումներով։ Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում Վազգեն Գաբրիելյանի «Պարանոյա. ինչո՞ւ, հանուն ինչի՞» հոդվածի շուրջ ծավալված բանավեճը, որն արձանագրեց գրական դաշտում առկա սերնդային և արժեքային տարբերությունները։ Այս հոդվածը նպատակ ունի վերլուծելու այդ բանավեճի հիմնական թեմաները, ներկայացնելու տարբեր կողմերի դիրքորոշումները և քննարկելու դրանց նշանակությունը նորագույն հայ գրականության զարգացման գործընթացում։
Արամ Խաչատրյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 167 175 10.53614/18294952-2025.1-180 ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԻ ՄԻՋԵՎ. ՖԵՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲԻ ՊՈԵՏԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/334
ՖԵՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲԻ ՊՈԵՏԻԿԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում փորձ է արվում հստակեցնել Ֆեոդոր Սոլոգուբի գեղարվեստական աշխարհի սահհմանափակ լինելու մասին գրականագիտության մեջ հաստատված կարծիքի պատճառները: Նշված տեսանկյունից դիտարկվում են սոլոգուբյան պոետիկայի որոշ առանձնահատկությունները: Մասնավորապես, շեշտադրվում է նրա ստեղծագործության առանցքային թեմաների և մոտիվների փոխկապակցվածությունը: Չնայած նրան, որ վերջին տասնամյակների ընթացքում հետազոտողների հետաքրքրությունը դեպի բանաստեղծի ստեղծագործական ժառանգությունն աճում է, Սոլոգուբի պոետիկայի այս ասպեկտն ընդհանուր առմամբ մինչ օրս չի ստացել հստակ և համակարգված ձևակերպում: Մեր ուշադրության կենտրոնում գլխավորապես Սոլոգուբի բանաստեղծական աշխարհի կոնցեպտուալ միասնությունն է: Այսօրինակ գեղարվեստական միասնությունով է պայմանավորվում առանձին ստեղծագործությունների ընթերցումը, դառնում են ներգրավված պոտենցիալ համատեքստերի ամբողջության մեջ, ինչի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ  ասոցիատիվ կապեր: Հենց դա էլ հանգեցնում է ներդաշնակ համադրվող պատկերների և մոտիվների փակ համակարգի ձևավորման:
Էդգար Արշակյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 176 190 10.53614/18294952-2025.1-189 ԱՐԴԻ ՍՊՈՐՏՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/335
Սույն հոդվածում ներկայացված են «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի 1-ից 3-րդ կուրսերի ուսանողների շրջանում առցանց հարցում արդյունքները: Մասնավորապես հստակեցվել է արդի սպորտում օլիմպիական գաղափարների փոխակերպման վերաբերյալ բուհի ուսանողների պատկերացումների շրջանակը:

Պարզվում է, որ հարցվածների մեծ մասն ուշի ուշով հետաքրքրությամբ հետևում է Օլիմպիական խաղերի ընթացքին: Այդուհանդերձ հարցվածների մոտ կան որոշ մտահոգություններ արդի սպորտում օլիմպիզմի գաղափարներին հակասող որոշ փոխակերպումների մասով: Այս համատեքստում հարցված ուսանողների զգալի մասը կարևորում է Օլիմպիական արժեքների փոխակերպման ներկա պայմաններում պահպանել Պիեռ դը Կուբերտենի կողմից առաջ քաշված օլիմպիական գաղափարը։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև բարձր նվաճումների սպորտի աճող պրոֆեսիոնալիզացման հիմնախնդրին, ժամանակակից Օլիմպիական խաղերի որոշակիորեն առևտրայնացմանն ու այդ գործընթացում գենդերային խնդիրներին:
Էռնեստ Ավանեսով Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ 2025-06-30 2025-06-30 1 191 198 10.53614/18294952-2025.1-204 ԹՎԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ) https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/336
ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Սույն գիտական հոդվածը ուսումնասիրում է, թե ինչպես են թվային գործիքներն ազդում անգլերենի ուսուցմանն ու դասավանդմանը Հայաստանի ավագ դպրոցներում։ Հետազոտությունը ուսումնասիրում է տեխնոլոգիաների ազդեցությունը, ինչպիսիք են արհեստական բանականությունը, խաղային հարթակները և բջջային հավելվածները լեզվական հմտությունների ձեռքբերման վրա՝ հատուկ շեշտը դնելով բառապաշարի, ունկնդրման և բանավոր խոսքի հմտությունները լավարկելու վրա: Ուսումնասիրության մեջ տեղի գտած տվյալները հավաքագրվել են ավագ դասարաններում դասավանդող  ուսուցիչների և աշակերտների կողմից հարցաթերթիկների միջոցով։Հետազոտության  ստացված արդյունքները ցույց են տվել, որ ՏՏ ինտերակտիվ գործիքները ներդրումը հանգեցնում է  աշակերտների ակտիվ ներգրավվածությանը և լեզվական հմտությունների  մակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքում բացահայտ դարձավ, որ առկա են մի շարք մարտահրավերներ ՝ կապված  ուսուցիչների  ՏՏ գործիքներից օգտվելու անբավարար  հմտությունների և ինտերնետային  վատ կապի հետ: Ուսումնասիրությունը մատնանշում է մանկավարժական իրազեկության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումների միջև փոխազդեցության հույժ կարևորությունը՝ առավել ինտերակտիվ և ներգրավիչ դարձնելու անգլերեն լեզվի ուսուցումը:
Իրինա Մխիթարյան Սիլվա Հայրիյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 199 210 10.53614/18294952-2025.1-212 ՍԵՌԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՐԱ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/337
Հոդվածը անդրադառնում է գենդերային լեզվական ուսումնասիրությունների զարգացման ընթացքին լեզվաբանության ոլորտում՝ շեշտադրելով այն առանցքային տեսությունները և գիտական ներդրումները, որոնք էական դեր են խաղացել այս ոլորտի ձևավորման գործում։ Աշխատանքի նպատակն է վերլուծել, թե ինչպես են գենդերային նորմերը և սեռային ներկայացումները ազդում լեզվական վարքի ու հաղորդակցական պրակտիկայի վրա, ինչպես նաև գնահատել ֆեմինիստական լեզվաբանության դերը՝ վերջինիս տարբերությունների հիմքում ընկած մեխանիզմների բացահայտման գործում։ Գլխավոր խնդիրն է ուսումնասիրել օտար լեզուների ուսուցման գործընթացում գենդերի ազդեցության առանձնահատկությունները՝ բացահայտելով հնարավոր լեզվաբանական և հոգեբանական տարբերությունները, որոնք պայմանավորված են սեռային պատկանելիությամբ։
Էլյա Դավթյան Արփինե Շահմուրադյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 211 223 10.53614/18294952-2025.1-146 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ, ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/328
Հոդվածում վերլուծվել է Հայաստանում առկա սոցիալական հիմնախնդիրները և հետազոտվել տնտեսական աճի դերը այդ հիմնախնդիրների լուծման գործում։ Առաջադրվել են վարկածներ, որոնց ստուգման նպատակով կառուցվել են էկոնոմետրիկ մոդելներ։ Bounds թեստի արդյունքներով՝ տնտեսական աճ, աղքատության մակարդակ, Ջինիի եկամտային գործակից փոփոխականների միջև երկարաժամկետ կապերը բացակայում են: Ռեգրեսիոն և ARDL մոդելների կիրառմամբ գնահատվել են այդ փոփոխականների կարճաժամկետ փոխազդեցությունները: Արդյունքների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը նպաստում է աղքատության կրճատմանը, սակայն եկամուտների անհավասարության վրա նշանակալի ազդեցություն չունի: Տնտեսական աճի տեմպի արագացումը մեկ տոկոսային կետով ընթացիկ տարում նպաստում է աղքատության մակարդակի  նվազմանը 0.88%-ով: Մյուս կողմից, աղքատության և անհավասարության բարձր մակարդակները կասեցնում են ՀՀ տնտեսական աճը․ աղքատության մակարդակի 1% աճը ընթացիկ տարում հանգեցնում է տնտեսական աճի նվազմանը 0.35 տոկոսային կետով, իսկ Ջինիի գործակցի 1% աճը՝ երեք տարի հետո կասեցնում է տնտեսական աճը 0.45 տոկոսային կետով:

Հետազոտության արդյունքները գործնական կարևոր նշանակություն ունեն ՀՀ սոցիալական հիմնախնդիրների մեղմացմանը միտված արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականության մշակման տեսանկյունից:
Ալվարդ Խառատյան Անահիտ Ստեփանյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 102 116 10.53614/18294952-2025.1-102 ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՐԱ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ https://www.banber.eiu.am/index.php/banber/article/view/329
Սույն հոդվածում քննարկվել են արհեստական բանականության (այսուհետ’ ԱԲ)  և մեքենայական ուսուցման (այսուհետ’ ՄՈՒ) տեխնոլոգիաների ազդեցության ներկա միտումները նախագծերի կառավարման  գործընթացների վրա: Կատարվել է արդի պայմանների համապարփակ վերլուծություն՝ ուշադրություն դարձնելով ԱԲ և ՄՈՒ  կիրառման ոլորտների և պոտենցիալի բացահայտմանը: Հատուկ շեշտադրում է կատարվել ԱԲ և ՄՈՒ  ժամանակակից այնպիսի գործիքների վրա, որոնք ունեն կիրառելիություն նախագծերի կառավարման ոլորտում և ունակ են ավտոմատացնելու աշխատատար գործընթացները, բարելավելու ռիսկերի կառավարումը և օպտիմալացնելու որոշումների կայացման գործընթացները:

Հոդվածում մանրամասն վերլուծվել են նաև նախագծերի կառավարման թվային գործիքներում ԱԲ և ՄՈՒ  տեխնոլոգիաների ինտեգրման հետ կապված մարտահրավերներն ու առավելությունները, ինչպես նաև մշակվել է վերջիններիս ներդրման մոդել:
Սևակ Թորգոմյան Ալյոշա Հովսեփյան Copyright (c) 2025 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի 2025-06-30 2025-06-30 1 117 130 10.53614/18294952-2025.1-117