ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Авторы

  • Զավեն Սմբատյան Հայաստանի եվրոպական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.2-37

Հիմնաբառեր․-:

վաղեմություն, պատասխանատվություն, վարչական, բացառող, իրավախախտում, ժամկետ:

Ծանոթագրություն

 Հոդվածում քննարկվում են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետի ինստիտուտի էությունը և վաղեմության ժամկետի լրանալը՝ որպես վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք, դրա կիրառման պայմաններն ու ոլորտում առկա խնդիրները: Քննարկվում են նաև հարցի առնչությամբ կայացված նախադեպային որոշումները:

Հոդվածի խնդիրը քննարկվող ինստիտուտի շուրջ համակարգային ուսումնասիրությունների իրականացումն է հետազոտության նպատակին հասնելու համար:

Սույն հոդվածի նպատակն իրավական հետազոտության հիման վրա հակաիրավական գործողություն կատարած կամ անգործություն դրսևորած անձի վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վարույթի բացառման հնարավորությունից օգտվելու առնչությամբ, այդ ժամկետների էության, ինչպես նաև հաշվարկի վերաբերյալ միասնական դատողությունների ամրագրումն է, ինչպես նաև տեսական և գործնական փորձի հիման վրա առավել արդյունավետ և հատկանշական կարգավորումների խարսխումը ՀՀ գործող օրենսդրական դաշտում:

Հոդվածում քննարկվում է այնպիսի հարց, որն այս կամ այն չափով արտացոլում է ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն թեմայի բովանդակությունը կազմող ինստիտուտի շուրջ ծառացող հիմնախնդիրների վերաբերյալ առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական վերլուծության առարկա չի եղել, ինչը փորձ է արվել կատարել սույն աշխատանքում:

Սույն աշխատանքի արժեքն ու գործնական նշանակությունը, ինչպես նաև նորույթը դրսևորվում է վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետի ինստիտուտի շուրջ միասնական ընկալումների ձևակերպմամբ և առկա կարգավորումների լավարկմամբ:

Հեղինակի կենսագրությունը

Զավեն Սմբատյան, Հայաստանի եվրոպական համալսարան

Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոսԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Էլ․հասցե՝ zavensmbatyan@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-30

Ինչպես մեջբերել

Սմբատյան Զ. . (2025). ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 37–50. https://doi.org/10.53614/18294952-2025.2-37

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ