ՍԵՌԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՐԱ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2025.1-146Հիմնաբառեր․-:
սեռ, տարբերություն, դասավանդում, օտար լեզու, ուսուցում, մոտիվացիա, ընկալում:Ծանոթագրություն
Հոդվածը անդրադառնում է գենդերային լեզվական ուսումնասիրությունների զարգացման ընթացքին լեզվաբանության ոլորտում՝ շեշտադրելով այն առանցքային տեսությունները և գիտական ներդրումները, որոնք էական դեր են խաղացել այս ոլորտի ձևավորման գործում։ Աշխատանքի նպատակն է վերլուծել, թե ինչպես են գենդերային նորմերը և սեռային ներկայացումները ազդում լեզվական վարքի ու հաղորդակցական պրակտիկայի վրա, ինչպես նաև գնահատել ֆեմինիստական լեզվաբանության դերը՝ վերջինիս տարբերությունների հիմքում ընկած մեխանիզմների բացահայտման գործում։ Գլխավոր խնդիրն է ուսումնասիրել օտար լեզուների ուսուցման գործընթացում գենդերի ազդեցության առանձնահատկությունները՝ բացահայտելով հնարավոր լեզվաբանական և հոգեբանական տարբերությունները, որոնք պայմանավորված են սեռային պատկանելիությամբ։

