ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ, ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Авторы

  • Ալվարդ Խառատյան Երևանի պետական համալսարան
  • Անահիտ Ստեփանյան Հայէկոնոմբանկ

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2025.1-102

Հիմնաբառեր․-:

տնտեսական աճ, աղքատություն, անհավասարություն, Ջինիի գործակից, գործազրկություն, ռեգրեսիոն և ARDL մոդելներ, կոինտեգրացիա:

Ծանոթագրություն

Հոդվածում վերլուծվել է Հայաստանում առկա սոցիալական հիմնախնդիրները և հետազոտվել տնտեսական աճի դերը այդ հիմնախնդիրների լուծման գործում։ Առաջադրվել են վարկածներ, որոնց ստուգման նպատակով կառուցվել են էկոնոմետրիկ մոդելներ։ Bounds թեստի արդյունքներով՝ տնտեսական աճ, աղքատության մակարդակ, Ջինիի եկամտային գործակից փոփոխականների միջև երկարաժամկետ կապերը բացակայում են: Ռեգրեսիոն և ARDL մոդելների կիրառմամբ գնահատվել են այդ փոփոխականների կարճաժամկետ փոխազդեցությունները: Արդյունքների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը նպաստում է աղքատության կրճատմանը, սակայն եկամուտների անհավասարության վրա նշանակալի ազդեցություն չունի: Տնտեսական աճի տեմպի արագացումը մեկ տոկոսային կետով ընթացիկ տարում նպաստում է աղքատության մակարդակի  նվազմանը 0.88%-ով: Մյուս կողմից, աղքատության և անհավասարության բարձր մակարդակները կասեցնում են ՀՀ տնտեսական աճը․ աղքատության մակարդակի 1% աճը ընթացիկ տարում հանգեցնում է տնտեսական աճի նվազմանը 0.35 տոկոսային կետով, իսկ Ջինիի գործակցի 1% աճը՝ երեք տարի հետո կասեցնում է տնտեսական աճը 0.45 տոկոսային կետով:

          Հետազոտության արդյունքները գործնական կարևոր նշանակություն ունեն ՀՀ սոցիալական հիմնախնդիրների մեղմացմանը միտված արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականության մշակման տեսանկյունից:

Հեղինակների կենսագրությունները

Ալվարդ Խառատյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Էլ. հասցե՝ alvardkharatyan@ysu.am

Անահիտ Ստեփանյան, Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկի հաշվապահ-գանձապահ
Էլ. հասցե՝ anahit-s02@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Ինչպես մեջբերել

Խառատյան Ա. ., & Ստեփանյան Ա. . (2025). ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ, ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 102–116. https://doi.org/10.53614/18294952-2025.1-102

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ