ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.2-40Հիմնաբառեր․-:
փորձագիտական գործունեու¬թյուն, իրավական հիմքեր, վարչական վարույթ:Ծանոթագրություն
Հեղինակի հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական գործունեության իրավական հիմքերն ունեն կարգավորման թերություններ, մասնավորապես՝ վարչական իրավունքի կարգավորման ոլորտում: Բացի այդ, ներկայումս չկա մեկ միասնական նորմատիվ իրավական ակտ, որը փորձագիտական գործունեության համար հիմնարար նշանակություն ունենա, սահմանի հիմնական հասկացությունները, կարգավորի փորձաքննությունների նշանակման, կազմակերպման, անցկացման ընդհանուր մոտեցումները, բեռնաթափի ճյուղային օրենսդրությունն անհարկի նույնաբանական կարգավորումներից, ունենա ավելի լայն ընդգրկվածություն՝ ներառելով նաև արտադատական փորձաքննությունների տեսակները:
Նշված իրավիճակի շտկման համար առաջարկությունների ներկայացմանն է ուղղված սույն հետազոտությունը: